Շիվելուչ հրաբխում մինչև 5,4 կմ բարձրության հասնող նոր մոխրի սյուն է արտանետվել, չորեքշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի Վուլկանոլոգիայի և սեյսմոլոգիայի ինստիտուտի (ԿՎԵՐՏ) Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը։
Ըստ «Կոմերսանտի», արտանետումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:31-ին: Մոխրի ամպը տարածվել է հրաբծից 25 կիլոմետր դեպի արևելք և հյուսիս-արևելք:
Հրաբխային ակտիվությունը սպառնալիք է ներկայացնում տեղական ավիափոխադրումների համար և նարնջագույն ավիացիոն վտանգի կոդ է հայտարարվել։
Շիվելուչը թերակղզու ամենահյուսիսային ակտիվ հրաբուխն է, որի բարձրությունը հասնում է 3283 մետրի: Այն գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 450 կմ հեռավորության վրա: Ամենամոտ բնակավայրը Կլյուչի գյուղն է, որը գտնվում է հրաբխի ստորոտից 50 կմ հեռավորության վրա:





























