Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։





























