Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Պրադեշ նահանգում սողանքը քշել-տարել է ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, հաղորդում է people.com-ը։

Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հոկտեմբերի 7-ին։ Ավտոբուսում եղել է ավելի քան 30 մարդ։ Տասնհինգ ուղևոր մահացու վնասվածքներ է ստացել։

Դեպքի վայր ժամանած փրկարարները մաքրել են փլատակները և փրկել երեք մարդու։