Առնվազն մեկ մարդ ծանր վիրավորվել է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի լրացուցիչ կրթության դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով: Հանցագործը ձերբակալվել է, հաղորդում է Bild տաբլոիդը՝ հղում անելով ոստիկանությանը:
«Bild-ի տվյալներով՝ առնվազն մեկ անձ ստացել է լուրջ, հնարավոր է՝ կյանքին սպառնացող վնասվածքներ: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Նա հայտնաբերվել է հանցագործության վայրում»,- հաղորդել է տաբլոիդը:
Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է կտրող-ծակող զենքով:





























