Բելգիայում ձերբակալվել են երեք կասկածյալներ՝ ահաբեկչական հարձակում ծրագրելու համար. թիրախներից մեկը, ամենայն հավանականությամբ, եղել է երկրի վարչապետը, գրում է DW-ն։
Ոստիկանության տվյալներով՝ նրանք մտադիր էին անօդաչու թռչող սարքին պայթուցիկ սարք ամրացնել և հարձակվել քաղաքական գործիչների վրա։ Անտվերպենում ձերբակալվել է երեք երիտասարդ։ Նրանցից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կներկայացվեն հետաքննող դատավորի առջև։
Բելգիայի դաշնային դատախազ Անն Ֆրանսենը հայտարարել է, որ կասկածյալները «ջիհադիստների ոգեշնչված ահաբեկչական հարձակում» էին ծրագրում։
Ենթադրյալ հարձակման թիրախներից մեկը Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերն է, Ֆրանսպերս գործակալությնաը հայտնել են Բրյուսելի կառավարական աղբյուրները։
Belga գործակալության տվյալներով՝ խուզարկությունները տեղի են ունեցել Անտվերպենում գտնվող Դե Վևերի մասնավոր տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Դերն շրջանում ոստիկանական գործողության ընթացքում մոտակա տարածքների բնակիչները տարհանվել են անվտանգության նկատառումներից ելնելով։





























