Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին, փոքրանում է և փոխում ձևը։ Մոտ 20 000 տարի առաջ՝ վերջին սառցե դարաշրջանի բարձրակետից ի վեր, Գրենլանդիայի սառցե շերտերի հալումը թեթևացրել է ցամաքի վրա ճնշումը՝ առաջացնելով դրա տեկտոնական սալիկի և խորը ապարների դեֆորմացիա, գրում է IFLScience-ը։

Այս գործընթացի արդյունքում Գրենլանդիան փոքր-ինչ փոքրացել է։ Սակայն տվյալները ցույց են տալիս, որ այս ազդեցությունն անհավասար է կղզում. Գրենլանդիայի որոշ մասեր սեղմվում և կծկվում են, մինչդեռ մյուսներն ընդարձակվում են և ձգվում, հաղորդում է Focus-ը։ Այս երկրաբանական ցնցումների պատճառով Գրենլանդիան նույնպես շարժման մեջ է։

Ըստ նոր ուսումնասիրության առաջատար հեղինակ, Դանիայի տեխնիկական համալսարանի և NASA-ի ռեակտիվ շարժիչի լաբորատորիայի հետազոտող Ջանալ Լոնգֆորսի՝ իրենց աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ վերջին 20 տարվա ընթացքում կղզին տարեկան միջինը մոտ 2 սանտիմետրով շարժվել է դեպի հյուսիս-արևմուտք։

Սա հանգեցրել է Գրենլանդիայի թեթևակի փոքրացմանը, սակայն այս իրավիճակը կարող է փոխվել ապագայում՝ հաշվի առնելով կլիմայական ճգնաժամը և այսօր դիտվող սառցե շերտի արագացող հալումը: Հարկ է նշել, որ վերջին տարիներին սառույցի կորուստն ուշադրություն է հրավիրել Գրենլանդիայի դեպի դուրս մղման և բարձրացման վրա, ինչը նշանակում է, որ կղզու մակերեսն իրականում մեծացել է այս ժամանակահատվածում։

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ նկատվում է նաև հակառակ ուղղությամբ շարժում. Գրենլանդիան բարձրանում և փոքրանում է սառցե զանգվածների նախապատմական փոփոխությունների պատճառով, որոնք կապված են վերջին սառցե դարաշրջանի և դրա ավարտի հետ։

Գրենլանդիան 2.1 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ունեցող կղզի է, որը Հյուսիսային Ամերիկայի տեկտոնական սալիկի վրա է: Այս սալերը կեղևի զանգվածային շերտեր են, որոնք դանդաղորեն շարժվում են մոլորակի մանտիայի՝ ժամանակի ընթացքում դանդաղորեն հոսող տաք, կիսաամուր ապարների շերտի վրայով: Համեմատության համար, այս զանգվածը ավելի շատ նման է խիտ օշարակի, քան պինդ մարմնի։

Գիտնականները կարծիքով՝ այս դինամիկան բացատրում է, թե ինչու է Գրենլանդիան այսօր բառացիորեն փոխում իր ձևը: Երբ սառցե շերտերը հալվում են, ցամաքի վրա ճնշում գործադրող հսկայական քաշը նվազում է: Ի պատասխան, հիմքում ընկած կեղևը և մանտիան դանդաղորեն նահանջում են՝ առաջացնելով տեղաշարժեր ֆիզիկական ցամաքային զանգվածում։

Պարզ ասած՝ կախված սառույցի հալման աստիճանից և ապարների կազմից, կղզու որոշ մասեր բարձրանում և ձգվում են, մինչդեռ մյուսները սեղմվում և մտնում են։ Արդյունքում ստացվում է երկրաբանական շարժումների կարկատանածածկոցի պես մի բան։

Դանիայի տեխնիկական համալսարանի մի խումբ նոր ուսումնասիրության մեջ վերլուծել է Գրենլանդիայի ծայրամասերում ցրված 58 GPS կայաններից ստացված տվյալները։ Այս գործիքների միջոցով գիտնականները հետևել են կղզու դիրքին, բարձրության փոփոխություններին, ապարների բարձրության փոփոխություններին և այն բանին, թե ինչպես է ցամաքը դեֆորմացվել ժամանակի ընթացքում։ Այնուհետև այս տվյալները ներառվել են մոդելում, որը, օգտագործելով վերջին 20 տարվա ճշգրիտ GPS չափումները,  հաշվի է առնում վերջին 26 000 տարվա ընթացքում տեղի ունեցած երկարաժամկետ երկրաբանական շարժումները։ Ըատ Բերգի՝ սա նշանակում է, որ մենք վերջապես կարող ենք ճշգրիտ չափել դրանք։