Ռուսաստանը հազարավոր զոհված զինծառայողների մարմիններ է վերադարձրել Ուկրաինային, հայտնում է Ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը։
«Ռուսական կողմի տվյալներով՝ մարմինները պատկանում են ուկրաինացի զինծառայողների: Իրավապահ մարմինների քննիչները, Ներքին գործերի նախարարության փորձագիտական հաստատությունների հետ համատեղ, շուտով կանցկացնեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և կբացահայտեն հայրենադարձված մարմինների ինքնությունը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե Ուկրաինան ի պատասխան Ռուսաստանին արդյոք զոհվածների մարմիններ է հանձնել, թե ոչ։
Պետդումայի պատգամավոր, Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը ՌԲԿ-ին հայտնել է, որ ռուսական կողմը հայրենադարձության միջոցառումների ընթացքում հետ է վերադարձրել զոհված զինվորականների 31 մարմին։
Ըստ կառավարամետ Shot Telegram-ալիքի, փոխանակումը տեղի է ունեցել Բրյանսկի մարզում։




























