Գերմանիայի ոստիկանությունը հինգշաբթի հայտարարել է, որ հետաքննում է Հանաու քաղաքի կենտրոնում տասնյակ վտոմեքենաների, որոշ փոստարկղերի և շենքերի ճակատների վրա մարդու արյունով ներկված և լղոզված սվաստիկաների առկայությունը, հաղորդում է NBC News-ը։

Ոստիկանության ներկյացուցիչ Թոմաս Լեյպոլդը հայտնել է, որ ոստիկանները տեղեկացվել են չորեքշաբթի երեկոյան, երբ մի տղամարդ հայտնել է, որ կայանված ավտոմեքենայի ծալովի կափարիչի վրա սվաստիկայի տեսքով կարմրավուն հեղուկ է նկատել։ Արյան անալիզը արագորեն հաստատել է, որ դա մարդու արյուն է։

Ոստիկանությունը հայտնել է, որ նմանատիպ վնաս է հասցվել գրեթե 50 ավտոմեքենայի։ «Նախապտմությունը միանգամայն անհասկանալի է»,- ասել է Լեյպոլդը՝ հավելելով, որ հետաքննողները չգիտեն, թե արդյոք կոնկրետ ավտոմեքենաներ, փոստարկղեր և շենքեր են թիրախավորվել, թե՞ սվաստիկաները պատահականության սկզբունքով են ներկվել։

Նա նշել է, որ ավտոմեքենաների և շենքերի վրա կան նաև մի քանի այլ գրաֆիտիներ, որոնք ինքը չի կարողացել նույնականացնել։

Ըստ Լեյպոլդի՝ չկա որևէ ցուցում, թե ով է կանգնած դրա հետևում կամ որտեղից է վերցվել արյունը։ Նա հավելել է, որ պաշտոնյաները տեղյակ չեն վնասվածքի առնչվող որևէ միջադեպի մասին։

Ոստիկանությունն այժմ հետաքննում է գույքին վնաս հասցնելու և հակասահմանադրական կազմակերպությունների խորհրդանիշների օգտագործման դեպքերը։