Շվեդիայի արևմտյան ափին՝ Գյոթեբորգի Լանդվետեր օդանավակայանում երթևեկությունը դադարեցվել է հինգշաբթի՝ մի կամ մի քանի անօդաչու թռչող սարքերի նկատվելուց հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքացիական ավիացիայի LFV գործակալությանը։
Վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերը զգալի խափանումներ են առաջացրել ամբողջ Եվրոպայում, ինչը հանգեցրել է մի քանի երկրների օդանավակայանների ժամանակավոր փակմանը։
Որոշ պաշտոնյաներ միջադեպերի համար մեղադրել են Ռուսաստանին։ Մոսկվան հերքում է ցանկացած կապ։
«Անօդաչու թռչող սարք կամ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Լանդվետեր օդանավակայանում 18:00-ից (17:00 GMT) կարճ ժամանակ առաջ։ Երթևեկությունը դադարեցվել է, բայց չգիտեմ՝ որքան ժամանակով», - ասել է LFV-ի խոսնակը։
Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ ոստիկանությունը 16:41 GMT-ին կասկածելի տեսարանի մասին հաղորդում է ստացել և դեպքի վայրումէ՝ տեղեկություն հավաքելու համար։ Ըստ Swedavia օդանավակայանի օպերատորի՝ օդանավակայանը Շվեդիայի երկրորդ ամենամեծն է Ստոկհոլմի Արլանդայից հետո։
«Լանդվետեր օդանավակայանի օդային տարածքը ներկայում փակ է կասկածելի անօդաչու թռչող սարքի թռիչքի պատճառով,- հայտարարել է Swedavia ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Սյուզան Նորմանը,- Օդային տարածքը կմնա փակ, քանի դեռ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում»,- ասել է նա:




























