«Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Մինչ այդ Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գործընկերները չեն կարողանում կապ հաստատել Իշխան Խոսրովյանի հետ. «Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում։ Նշեց նաև, որ շուտով տեղափոխելու են Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց)»,- նշել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին ձերբակալվել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Ավելի ուշ նրանք երկու ամսով կալանավորվել են։ Նրանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հայհոյելու և սպառնալու մեղադրանքով։

Նշենք, որ բացի այդ երեկ «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։