Կիեւում ավարտվեց մանկական «Եվրատեսիլ-2009»-ը, որտեղ հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Ռալֆ Մակենբախը (Ralf Mackenbach): Հայաստանի ներկայացուցիչ Լուարա Հայրապետյանը իր «Բարսելոնա» երգով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղում Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովան է եղել: Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները ստացել են հավասար թվով միավորներ: Ընդհանորւր առմամբ, մանկական Եվրատեսիլին մասնակցել է 13 երկրի ներկայացուցիչ:

Մրցույթի հաղթող Նիդերլանդների ներկայացուցիչ Ռալֆ Մակենբախն ստացել է ուկրաինական ժողովրդական մշակույթի ամենահայտնի խորհրդանիշը` «Կյանքի ծառ»-ը: Հայաստանի ներկայացուցչին ամենբարձր` 12 միավոր գնահատել են Վրաստանն ու Ռուսաստանը, իսկ 10 միավոր` Շվեդիան, Ուկրաինան, Բելգիան ու Նիդերլանդները:

Ի դեպ, Ուկրաինան ներկայացնում էր հայազգի Անդրանիկ Ալեքսանյանը, որին Հայաստանը տվել է 12 միավոր: Նա զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Նշենք, որ հաջորդ տարի մանկական «Եվրատեսլ-2010»-ը տեղի է ունենալու Մինսկում: