Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվերակության ընթացքում՝ ժամը 12.00-ի դրությամբ, դիտորդական առաքելություն իրականացվող «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է հետևյալ խախտումները.

14/20 քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ Բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։

14/2 Կուտակում քվեատուփի մոտ։

14/19 Ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։

14/14 Ընտրողը մատյանում ստորագրել է այլ անձի փոխարեն։

Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

Նույն ընտրատեղամասում արձանագրվել է նաև ընտրողների կուտակումներ։

14/19 Մեկ ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր մշտապես բնակվում էին էջմիածնում, արգելեցին մասնակցել ընտրությանը, ենթադրաբար գրանցման բացակայության պատճառով։

14/19 Դիտորդի՝ տեղամասից դուրս գալու ժամը նշված է եղել մեկ ժամ շուտ։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։