5 տարի է տունը առել ենք, բայց հին տերերն են գրանցված տան վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին Վաղարշապատում քվեարկությունից դուրս եկած կանայք։

Նրանք նաև հավելեցին, որ որևէ խոչընդոտ չի եղել, իրենք կարողացել են քվեարկել, բայց նկատել են, որ հին տերերի անունները՝ թվով երեք հոգի, դեռ գրված են։

«Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից մեկն էլ կոչ արեց բնակիչներին ուշադիր լինել և ստուգել, թե ովքեր են գրանցված իրենց տան վրա. «Գրանցում են տարբեր մարդկանց տան հասցեներով, ուշադիր նայեք ձեր տան հասցեներում կլինեն գրանցված այլ մարդիկ կան, թե ոչ»։