16:00-ի դրությամբ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է հետևյալ առերևույթ ընտրախախտումները․
- 14/20 ընտրատեղամասում օգնող անձի միջոցով ընտրության իրականացման կարգի խախտում։ Նույն ընտրատեղամասում երրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին։
- 14/5 ընտրատեղամասում մահացած անձի տվյալների առկայություն ընտրացուցակում, Վաղարշապատ համայնքում չբնակվող երկու անձանց տվյալների առկայություն, փակ քվեարկության ընթացքում մեկ ընտրողի կողմից մյուսի ընտրությանը միջամտություն։
- 14/10 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը, ապա քվեատուփի մեջ գցել։ Նշված խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի կողմից։



























