ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը դռնփակ հանդիպում է ունեցել Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զորան Մամդանիի հետ, հաղորդում է CNN-ը։
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր դադարեցնել քաղաքի դաշնային ֆինանսավորումը, եթե Մամդանին հաղթի և ցույց էր տվել քաղաքի վերահսկողությունը ստանձնելու իր պատրաստակամությունը։
«Ես ուզում եմ շնորհավորել [նրան]։ Կարծում եմ, որ նա հիանալի քաղաքապետ կլինի։ Որքան լավ նա գործի, այնքան ես երջանիկ կլինեմ։ Ես կասեմ, որ կուսակցական տարբերություն չկա։ Ոչ մի բանի մեջ տարբերություն չկա։ Մենք մտադիր ենք օգնել նրան»,- ըստ Sky News-ի՝ ասել է Թրամփը։





























