Ուկրաինայի դաշնակիցները Հարավային Աֆրիկայում «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ քննարկել են ԱՄՆ խաղաղության պլանը եւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են, որ այն լուրջ լրամշակման կարիք ունի։
«Մենք հստակորեն պաշտպանում ենք այն սկզբունքը, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Մեզ նաեւ անհանգստացնում են Ուկրաինայի զինված ուժերի առաջարկվող սահմանափակումները, որոնք կարող են Ուկրաինան խոցելի թողնել ապագա գրոհի առջեւ»,- նշվել է առանցքային եվրոպական երկրների, ինչպես նաեւ Կանադայի եւ Ճապոնիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում, տեղեկացրել է BBC-ն։





























