Բրազիլիայի Գերագույն դատարանը կարգադրել է, որ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն պետք է սկսի կրել իր բանտային պատիժը պետական հեղաշրջման փորձի գործով, քանի որ քաղաքական գործիչը սպառել է դատավճիռը բողոքարկելու բոլոր հնարավորությունները, հաղորդում է BBC-ն։

Բոլսոնարուն, որը դատապարտվել է 27 տարի 3 ամիս ազատազրկման, պատիժը կկրի երկրի մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող Դաշնային ոստիկանության գրասենյակի տարածքում, ուր նրան տեղափոխել էին անցած շաբաթ։

70-ամյա Բոլսոնարուն պահվում է 12 քառ. մետր մակերեսով փոքր խցում, որն ունի հեռուստացույց, փոքր սառնարան և օդորակիչ։