Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն եւ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունն իսկապես ընթացակարգային գործողություններ են իրականացնում իմ տանը։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Ոչ մի խոչընդոտ քննիչները չունեն։ Նրանց բնակարան մտնելու լիակատար իրավունք է տրվել։ Իմ փաստաբանները տեղում են, նրանք փոխգործակցում են իրավապահների հետ։ Իմ կողմից լիակատար օժանդակություն կա»,- գրել է նա։





























