Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուսուֆ Աթայը ձերբակալվել է ահաբեկչական «Իսլամական պետության» անդամ լինելու մեղադրանքով։
Թուրքական OdaTv–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիս Յուսուֆ Աթայը մի քանի որ տեւած հարցաքննությունից հետո ձերբակալվել է։ Նշվում է, որ նրա հեռախոսի մեջ հայտնաբերվել են ահաբեկչական «Իսլամական պետության» անդամ լինելու հետ կապված ապացույցներ։
Ոստիկանությունը սկսել է ֆուտբոլիստին կասկածել սոցցանցերում գրառումների պատճառով։ ԱՄՆ–ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված մի լուրի տակ Յուսուֆ Աթայը գրել էր, թե այդ գործողությունը «արվեստի աշխատանք» էր։




























