ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործով Հակակոռուպցիոն դատարանի նիստը կշարունակվի, երբ Յուրի Խաչատուրովին տրամադրվի մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանությունը։ Որոշումը կայացվել է դեկտեմբերի 1-ի նիստում։
Քննարկումներն այն մասին, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ թարգմանել՝ մեղադրական եզրակացությո՞ւնը, թե՞ նաև լրացուցիչ փաստաթղթերը, ձգվել են կես ժամ։
Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին։





























