Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «Opel»-ը մեկնում էր՝ մասնակցելու հարսանեկան արարողության, «Opel»-ի վարորդը հարսանիքի քավորն է, իսկ վիրավորներից մեկը՝ քավորկինը: