Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հորդորելով անձնական կարողությունից իրեն 200 միլիոն դոլար թողնել և քաղաքական ապաստան տրամադրել՝ կամավոր հրաժարականի դիմաց, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ Մադուրոն «պաշտոնը խաղաղ լքելու» վերաբերյալ Թրամփի հետ հնարավոր համաձայնագրի շրջանակում միաժամանակ համաներում է պահանջել իր զինակիցների համար։
Ավելի վաղ Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական ներկայության կուտակման ֆոնին Թրամփը հայտարարել էր Վենեսուելայի և հարակից տարածքների օդային տարածքը ավիաընկերությունների, թմրանյութերի և մարդկանց առևտրով զբաղվողների համար փակելու մասին։
The Washington Post-ի տեղեկություններով՝ ամերիկյան զորքերը պարբերաբար պարեկում են Վենեսուելայի շրջակա տարածքները։ Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս ակնարկել են անխուսափելի ռազմական գործողության հնարավորության մասին։





























