Չինաստանը կոչ է անում Ճապոնիային անհապաղ դադարեցնել այն վտանգավոր գործողությունները, որոնք խոչընդոտում են Չինաստանի կողմից իրականացվող պլանային զորավարժություններին ու մարզումներին, ինչպես նաև դադարեցնել բոլոր անպատասխանատու ապատեղեկատվական աղմուկն ու քաղաքական մանիպուլյացիաները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումիի արտահայտությունները, հայտնում է Սինհուան։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ չինացի զինվորականներն արդեն հստակորեն ներկայացրել են այդ հարցի վերաբերյալ իրենց ամուր դիրքորոշումը։ Փաստերն ակնհայտ են. հենց Չինաստանի կողմից պլանային ռազմական միջոցառումների անցկացման գոտիների մոտ ճապոնական կործանիչների կողմից կրկնվող հետախուզական մանևրներն ու միջամտություններն են, որ ստեղծել են ծովում և օդային տարածքում անվտանգության ամենամեծ սպառնալիքը։ Չինաստանը չի ընդունել ճապոնական կողմի այսպես կոչված ներկայացումը և անմիջապես մերժել է այն՝ պատասխան ներկայացումներ անելով Պեկինում և Տոկիոյում։
Չինացի դիվանագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ճապոնական կողմը փչացնում է «ռադիոլոկացիոն ուղղորդման» խնդիրը, միտումնավոր աղավաղում փաստերը և մեղքը բարդում Չինաստանի վրա՝ լարվածության աստիճանը բարձրացնելու և միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար։ Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ դա արվում է գաղտնի մտադրությամբ և հավելել է, որ չինական կողմը վճռականորեն դեմ է դրան։





























