ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է երկրի 2026 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որը կազմում է ռեկորդային 901 միլիարդ դոլար։

Օրենսդիրների կողմից առաջարկված ռազմական բյուջեն 8 միլիարդ դոլարով գերազանցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, ով Կոնգրեսին խնդրել էր ռազմական կարիքների համար հատկացնել 892,6 միլիարդ դոլար։ Այս գումարը ներառում է ինչպես Պենտագոնի, այնպես էլ պաշտպանության և անվտանգության ոլորտների հետ կապված այլ գործակալությունների ու ծրագրերի ֆինանսավորումը։

Փաստաթղթերի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը սկզբում առաջարկել է վարչակազմի խնդրանքին համարժեք գումար, մինչդեռ Սենատը առաջարկել է ռազմական բյուջեի լրացուցիչ ավելացում՝ մինչև 925 միլիարդ դոլար: Ի վերջո, օրենսդիրները հասան փոխզիջման:

2025 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ ռազմական բյուջեն կազմել է 884 միլիարդ դոլար։