Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը բացառել է Կամբոջայի հետ երկու երկրների սահմանին սրված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ բանակցությունների հնարավորությունը։

«Մեր պատասխանը ազդանշան չէ։ Այն միջոց է, որը նախատեսված է հստակ ցույց տալու, որ նրանք (Կամբոջան) չպետք է սպառնան Թաիլանդի ինքնիշխանությանը։ Այսուհետ ոչ մի բանակցություն չի լինի։ Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել մարտական գործողությունները, ապա Կամբոջան պետք է հետևի Թաիլանդի կողմից սահմանված ուղուն», - նրա խոսքերն է մեջբերում The Nation թերթը։

Թաիլանդի Թագավորական բանակը նախկինում տեղեկացրել է, որ մեկ թաիլանդցի զինծառայող է զոհվել և ևս չորսը վիրավորվել են Կամբոջայի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով։ Ըստ նրա տվյալների, կամբոջական ուժերը տեղական ժամանակով ժամը 05:00-ից սկսած գնդակոծել են թաիլանդական դիրքերը։ Թաիլանդի ՌՕՈւ-ն (Ռազմաօդային ուժերը) երկուշաբթի օրը հարձակվել են Կամբոջայի Զինված ուժերի դիրքերի վրա։ Ըստ տարածված հաղորդագրության՝ հարվածները հասցվել են ռազմական ենթակառուցվածքներին, զենքի պահեստներին, հրամանատարական կետերին և նյութատեխնիկական ապահովման երթուղիներին։