Կամբոջայի զորքերի հետ բախումների հետևանքով վիրավորված թաիլանդցի զինծառայողների թիվը 8-ից հասել է 29-ի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի զինված ուժերի խոսնակ Սուրասան Խոնգսիրին։
«Բախումների ժամանակ զոհվել է մեկ թաիլանդցի զինվոր, վիրավորվել է 29-ը», - ասել է նա։
Թաիլանդի Թագավորական բանակը դեկտեմբերի 8-ին տեղեկացրել է, որ կամբոջական ուժերը տեղական ժամանակով ժամը 05:00-ից սկսել են կրակել սահմանամերձ գոտում գտնվող թաիլանդական դիրքերի վրա։ Թաիլանդի ռազմաօդային ուժերն ի պատասխան հարձակվել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Թաիլանդի ցամաքային ուժերի Երկրորդ օկրուգը նաև հայտնել է, որ Կամբոջան երկուշաբթի և երեքշաբթի օրերին BM-21 համակարգերից գնդակոծել է թաիլանդական տարածքը՝ օգտագործելով կամիկաձե անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Թաիլանդի զինվորականները պատասխան կրակ են բացել՝ առանցքային շրջանների վրա վերահսկողություն հաստատելու և հակառակորդին վնաս հասցնելու նպատակով։




























