Չինաստանի առափնյա պահպանության (ՉԱՊ) կողմից արված նախազգուշացումներից հետո, ֆիլիպինյան նավերի մի քանի խմբեր ուրբաթ օրը մտել են Հարավչինական ծովում գտնվող Չինաստանի Նանշա կղզեխմբի Սյանբին խութի մոտակա ջրային տարածք։ Նրանք դա արել են ձկնորսության պատրվակով և սադրիչ գործողություններ են կատարել։ Այս մասին հայտնել է ՉԱՊ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լյու Դեցզյունը, փոխանցում է Սինհուան։
Նա նշել է, որ ՉԱՊ-ի աշխատակիցները, ըստ օրենքի և համապատասխան կանոնների, անհրաժեշտ վերահսկողության միջոցներ են ձեռնարկել՝ նախազգուշացումներ անելով և դուրս մղելով ֆիլիպինյան նավերը։
Հիշեցնելով, որ Չինաստանն անվիճելի ինքնիշխանություն ունի Նանշա կղզեխմբի, ներառյալ Սյանբին խութի և դրան հարակից ջրերի նկատմամբ, Լյու Դեցզյունն ընդգծել է, որ ՉԱՊ-ը կշարունակի իրավապաշտպան և իրավապահ գործողություններ իրականացնել՝ ՉԺՀ-ի իրավասության տակ գտնվող ջրային տարածքներում, որպեսզի հաստատապես պաշտպանի ազգային տարածքային ինքնիշխանությունը և երկրի ծովային իրավունքներն ու շահերը։





























