ԱՄՆ վերաքննիչ դատարանը ուրբաթ որոշել է, որ Կալիֆոռնիայի նահանգի արգելքը նահանգի շրջանների մեծ մասում հրազենն ազատ կրելու վերաբերյալ սահմանադրական չէ, տեղեկացրել է Reuters-ը։
ԱՄՆ 9-րդ օկրուգային վերաքննիչ դատարանի կոլեգիան, որը տեղակայվում է Սան Ֆրանցիսկոյում, ձայների 2։1 հարաբերակցությամբ որոշել է, որ նահանգի արգելքը հրազենի ազատ կրման մասին ավելի քան 200 հազար բնակչություն ունեցող օկրուգներում խախտում է զենքի կրման եւ պահման իրավունքը, որն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխության մեջ։
Կալիֆոռնիայի, որտեղ գործում են երկրում ամենախիստ օրենքները հրազենի վերահսկման մասին, բնակչության մոտ 95 տոկոսը ապրում է նման օկրուգներում։ ԱՄՆ օկրուգային դատավոր Լոուրենս Վանդայքը, որը նշանակվել է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, հայտնել է, որ դեմոկրատների գլխավորած նահանգի օրենքը չի կարող համապատասխանել ԱՄՆ Գերագույն դատարանի նշանավոր որոշմանը 2022թ․ հրազեն կրելու իրավունքների մասին։
«Նյու Յորքի նահանգի Հրաձիգների եւ ատրճանակավորների ասոցիացիան ընդդեմ Բրուենի» գործով կայացված որոշումն ընդունվել է կոնսերվատիվ մեծամասնությամբ՝ 6-ն ընդդեմ 3-ի, եւ սահմանել է նոր իրավաբանական չափորոշիչ հրազենի կրման սահմանափակման համար։
Դրանում նշվել է, որ սահմանափակումները պետք է «համապատասխանեն այդ երկրի պատմական ավանդույթին՝ հրազենի կարգավորման առումով»։
Դատարանը նշել է, որ ավելի քան 30 նահանգներում ընդհանուր առմամբ թույլատրված է զենք կրել։ Դատավոր Վանդայքի խոսքով՝ Կալիֆոռնիան թույլատրել է քաղաքացիներին ազատ կրել ատրճանակներ պատյանում՝ ինքնապաշտպանության համար, առանց որեւէ տուգանքի մինչեւ 2012թ.։
Այս որոշումը մասամբ չեղարկել է ստորին ատյանի դատավորը 2023թ., որը մերժել է զենքի սեփականատիրոջ՝ Մարկ Բեյրդի բողոքը 2019թ. օրենքը խախտելու համար։ Թեեւ վերաքննիչ դատարանը հիմնականում Բեյրդին է պաշտպանել, նա մերժել է նրա բողոքը Կալիֆոռնիայի 200 հազարից պակաս բնակչություն ունեցող օկրուգներում դրա հետ կապված պահանջների մասին, որոնք կարող են թույլատրել զենքի ազատ կրումը։




























