Հայաստանի տարածքում փետրվարի 8-ի ժամը 04-ի դրությամբ որոշ ավտոճանապարհներ փակ են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց եւ տեսանելիության վատթարացում:

Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սեւան-Ճամբարակ, Գյումրի-Երեւան (Լանջիկ գյուղի հատվածում), Սպիտակ-Երեւան ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 12.30-ի դրությամբ  բոլոր տրանսպորտային միջոցների համար անցանելի է: