Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, փետրվարի 9-ին, ժամը 20:00-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Աշոտ Վերմիշյանին, 28-ամյա Ռուբիկ Աբգարյանին, 30-ամյա Արամ Մնացականյանին եւ 25-ամյա Հրանտ Հովհաննիսյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդները խոստովանել են, որ 2011 թ. մայիսին մուտքի դուռը լինգով կոտրելով՝ մուտք են գործել Մ. Խորենացիի փողոցի տներից մեկը եւ դանակի ու լինգի սպառնալիքով 80-ամյա տանտիրոջից հափշտակել են գումար:

Կատարվում է քննություն: