Հայաստանում, ամենայն հավանականությամբ, գրանցվել է «խոզագրիպից» մահվան առաջին դեպքը: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է մոտ 50 տարեկան մի տղամարդ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը հայտնեց, թե չի կարելի միանշանակ պնդել, թե ինչից է մահացել տղամարդը: «Նա մեզ մոտ նոր է տեղափոխվել՝ բողոքելով սիրտ-անոթային անբավարարությունից»,- նշել է նա՝ հավելելով, որ երբ պարզ լինեն միկրոկենսաբանական փորձաքննության արդյունքները, այն ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել մահվան պատճառի մասին:

Ի դեպ, Հայաստանում «խոզի գրիպով» վարակման 25 դեպք է արձանագրվել: