ՆԱՏՕ-ի Arctic Sentry առաքելության շրջանակներում` Շվեդիան Gripen կործանիչների օգնությամբ կպարեկի Իսլանդիայի և Գրենլանդիայի շրջակայքը, հայտնում է Reuters-ը։

ՆԱՏՕ-ն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ առաքելություն է սկսել՝ Արկտիկայում իր ներկայությունն ուժեղացնելու համար։ Դա իրականացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան ձեռք բերելու ջանքերի շուրջ դաշինքի ներսում առաջացած խորը լարվածությունը մեղմելու ջանքերի շրջանակներում։

«Սա ուժեղացնում է զսպումը, պաշտպանում է մեր ընդհանուր շահերը և նպաստում է կայունությանը մի տարածաշրջանում, որը վճռորոշ նշանակություն ունի Եվրոպայի և անդրատլանտյան համագործակցության համար», - ասված է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հայտարարության մեջ։ «Շվեդիան սկզբնական շրջանում իր ներդրումը կունենա Arctic Sentry-ում, որը նա իրականացնելու է JAS 39 Gripen ինքնաթիռներով՝ Իսլանդիայի և Գրենլանդիայի շրջանում», - հավելել է նա։