Օրերս լույս է տեսել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ի արտահայտություններով գիրքը, հայտնում է Antelias գործակալությունը: Ճիշտն ասած, Նորին Սրբությունն անձամբ չի գրել գիրքը: Այդ մասին նա իմացել է Գառնիկ Կոենյանից՝ կանադական Մոնրեալ քաղաքի Սբ. Հակոբ հայկական եկեղեցու քահանայից:
Կոենյանը Արամ 1-ին է ներկայացրել գիրքը, որը ներառում է նրա վերջին 2 տարում երիտասարդությանն ուղղված արտահայտությունները, պնդումներն ու նամակները: Դրանցում Արամ 1-ը փորձ է անում պատասխանել երիտասարդությանը հուզող հարցերին: Դա մասնավորապես վերաբերում է Հայ եկեղեցու այսօրվա առաքելությանը:
Գիրքը հրապարակվել է հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով:



























