Երեւանում, փետրվարի 11-ին, ժամը 00.30-ին, Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» եւ BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ռենո»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: