Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պարտադիր պատիժներ սահմանել՝ հակասեմական, ռասիստական և խտրական գործողությունների համար քվեարկելու իրավունքից զրկելու վերաբերյալ։
Ըստ Մակրոնի՝ հակասեմական հանցագործությունների համար նախատեսված պատիժները հաճախ չափազանց «աննշան» են թվում։ «Մենք կուժեղացնենք դատավորների վերապատրաստումն այս ոլորտում և կներդնենք դատավճիռների և պատիժների հստակ մոնիթորինգ։ Կառավարությունն ու խորհրդարանը կաշխատեն միաժամանակ խստացնել հակասեմական և ռասիստական գործողությունների համար նախատեսված քրեական պատիժները»,- ընդգծել է նախագահը։
Ֆրանսիայի առաջնորդը հայտարարությունն արել է Իլան Հալիմիի՝ մարոկկացի հրեայի հիշատակին նվիրված արարողության ժամանակ, որին 2006 թվականին առևանգել և խոշտանգել էր «Բարբարոսական ավազակախումբ» հանցավոր խումբը։
Բացի դրանից, Մակրոնը հայտարարել է, որ իշխանությունները սոցիալական ցանցերի ընկերություններից պահանջելու են անհապաղ հեռացնել ատելություն հրահրող բովանդակությունը, իսկ պահանջները չկատարելու դեպքում կկիրառեն եվրոպական մեխանիզմներ՝ խոշոր տուգանքներով։
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2024 թվականին գրանցվել է հակասեմական հողի վրա կատարված 1570 հանցագործություն, իսկ 2025 թվականին՝ 1163 (նախնական գնահատականներով): Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը շեշտել է, որ երկրում կրոնի դեմ ուղղված հանցագործությունների 60%-ը կատարվում է հակասեմական դրդապատճառներով և հրեական համայնքին վստահեցրել է այդ խնդրի դեմ վճռական պայքարի մեջ:





























