Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է գնահատել պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի և Գլխավոր շտաբի գեներալների ֆիզիկական պատրաստվածությունը։
«Մենք քեզ կստուգենք»,- ասել է նախագահը, դիմելով պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին,- «գուցե մայիսին, գուցե հունիսին, տեսնենք։ Դու բոլոր նորմատիվները կհանձնես։ Քո Գլխավոր շտաբի գեներալներն էլ կվազեն»։ Լուկաշենկոյի և Խրենինի միջև զրույցի տեսանյութը հրապարակվել է «Пул первого» թելեգրմյան ալիքը։
«Վոլֆովիչը (Ալեքսանդր Վոլֆովիչ, Անվտանգության խորհրդի պետական քարտուղար) առաջատարն է, իսկ դուք՝ անմիջապես նրանից հետո։ Ոչ ոք ձեզ այնտեղ խելքից դուրս չի քշի, բայց ձեր գեներալներն էլ պետք է լավ ֆիզիկական մարզավիճակում լինեն»,- հավելել է նախագահը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ ինքը պարբերաբար մարզվում է. «Դե ինչ, ես գլուխկոնծի եմ տալիս, վազում եմ, չեմ վազում, դոփում եմ այս սառույցի վրա, իսկ դուք՝ ոչ»,- ասել է նա։
Նա հավելել է, որ ստուգումը կվերաբերի բոլորին, ներառյալ՝ դահուկավազքով զբաղմունքը։ «Մենք նաև դահուկավազքը կստուգենք։ Այս ձմեռը այնպիսին է, որ բոլորին ստուգման կենթարկենք։ Գումարտակների հրամանատարների և բրիգադների հրամանատարների մասին էլ չեմ ասում»,- ընդգծել է Լուկաշենկոն։





























