Չինաստանը և ԱՄՆ-ը աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններն են և նրանք պարտավոր են համագործակցել, Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է BBC News-ը։

Նրա խոսքով ՝ երկու երկրների ազգային շահերը հաճախ չեն համընկնում, և որ Չինաստանն ու ԱՄՆ-ն պարտավոր են ամբողջ աշխարհի առջև փորձել հաղթահարել դա:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ կա նաև աշխարհի վրա դրական ազդեցություն ունենալու հնարավորություն

«Մենք պետք է պահպանենք Չինաստանի հետ հարաբերությունները», - ասել է Ռուբիոն։

Սակայն նա նշել է, որ այն ամենը, ինչին համաձայնում է ԱՄՆ-ը, չպետք է լինի ի վնաս սեփական ազգային շահերի։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերություններում կհայտնվեն որոշ գրգռիչ գործոններ և հիմնարար խնդիրներ, սակայն ԱՄՆ-ը պետք է «ձգտի խուսափել անհարկի լարվածությունից»։