Շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր` փետրվարի 13-ին, ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոնի («ՋԷԿ») տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով, պայթյունի աղմուկից բացի, կառաջանա նաեւ փոշու ամպ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառած անհանգստության համար Ջերմաէլեկտրակենտրոնի ղեկավարությունը հայցում է բնակչության ներողամտությունը։




























