Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD) և ԱՄՆ զինված ուժերի Հյուսիսային հրամանատարությունը հայտարարել են Կանադայի և Դանիայի հետ համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք կանցկացվեն Ալյասկայում և Գրենլանդիայում մինչև մարտի կեսերը:
«NORAD-ը և ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը կիրականացնեն ARCTIC EDGE 2026 (AE26) համատեղ դաշտային զորավարժությունները Ալյասկայից մինչև Գրենլանդիա ընկած տարբեր շրջաններում՝ 2026 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 13-ը», - նշված է հաղորդագրության մեջ: AE26-ին մասնակցում են Դանիան, Կանադան, Ալյասկայի ազգային գվարդիան, ինչպես նաև միջգերատեսչական գործընկերներ, այդ թվում՝ ՀԴԲ-ն և ԱՄՆ Առափնյա պաշտպանությունը:
Նշվում է, որ զորավարժությունները ստեղծվել են ԱՄՆ գործընկերների միջև Արկտիկական տարածաշրջանում «պատրաստվածությունը բարձրացնելուն, կարողությունները ցուցադրելուն և փոխգործակցությունը բարելավելուն»: Մասնակիցների առջև դրված խնդիրների թվում նշվում են թևավոր հրթիռներից պաշտպանության մշակումը, անօդաչու թռչող սարքերին հակազդելը, ինչպես նաև Արկտիկայում գոյատևման և տեղաշարժվելու հմտությունների մարզումը:





























