ԵՄ երկրները դիտարկում են Եվրահանձնաժողովին (ԵՀ) դատի տալու հնարավորությունը՝ Եվրախորհրդարանի (ԵԽ) լիազորություններն ընդլայնելու նրա որոշման պատճառով։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի նամակի նախագծին։

Փաստաթղթում, որի վերջնական տեքստը երկրների կողմից կհաստատվի փետրվարի 25-ին, անհամաձայնություն է հայտնվում ԵԽ-ի և ԵՀ-ի միջև 2025 թվականի սեպտեմբերին կնքված համաձայնագրի վերաբերյալ, որն ընդլայնում է Եվրախորհրդարանի լիազորությունները։ Ըստ նախագծի՝ Խորհուրդը «բազմիցս լուրջ կասկածներ է հայտնել» երկու ինստիտուտների միջև շրջանակային համաձայնագրի, ինչպես նաև ԵՄ «պայմանագրերում ամրագրված սկզբունքներին համապատասխանության» վերաբերյալ, որոնք «Խորհրդին ավելի մեծ իշխանություն են տալիս, քան Եվրախորհրդարանին»։

Եվրոպական խորհրդին չբավարարող կետերի թվում են՝ Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորներին միջազգային բանակցություններին ներկա գտնվելու թույլտվությունը և եվրապատգամավորների կողմից առևտրային համաձայնագրերի նախնական հավանությանն ուղղված Եվրահանձնաժողովի (ԵՀ) գործողությունները հաստատելու հնարավորությունը (նախքան դրանց վավերացումը)։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը պարտավորված կլինի մանրամասն հիմնավորում տրամադրել, եթե չկատարի օրինագիծ մշակելու վերաբերյալ ԵԽ-ի հարցումը։

Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 9-ին։ Դրա տեքստը պետք է վավերացվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում մարտի 9-12-ը, որից հետո այն կստորագրվի Եվրահանձնաժողովի կողմից։