Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իսրայել, հայտնում է Times of Israel-ը։

Օդանավակայանում Մոդիին դիմավորել են Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և նրա տիկինը՝ Սառա Նեթանյահուն։ Հնդկաստանի վարչապետի համար կարմիր գորգ է փռվել։

Ժամանելուն պես Մոդին գրկախառնվել է Նեթանյահու ամուսինների հետ։

«Բարի գալուստ, բարեկամս», - ասել է Նեթանյահուն իր գործընկերոջը։

Ծրագրված է, որ Նեթանյահուն և Մոդին մասնավոր հանդիպում կունենան օդանավակայանում, որից հետո կմեկնեն Երուսաղեմ, որտեղ Մոդին ելույթ կունենա Քնեսեթում։