Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չորեքշաբթի օրը ժամանել է Պեկին՝ սկսելով երկօրյա պաշտոնական այցը Չինաստան, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Սա Մերցի առաջին այցն է Չինաստան՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Չինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ այցի ընթացքում Մերցը Պեկինում հանդիպել է նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: