Այսպես կոչված «Դիմադրության առանցքի» մաս կազմող Իրաքի շիական շարժումները սպառնացել են հակահարված տալ, եթե Վաշինգտոնը շարունակի խախտել երկրի օդային տարածքը և հետաձգի զորքերի դուրսբերումը։
Շիական հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է միջամտել Իրաքի ներքին գործերին։ Ավելին, ամերիկացիները, օգտագործելով մարտական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, խախտում են Իրաքի օդային տարածքը։
Շիական շարժումները կարծում են, որ Միացյալ Նահանգները չի կատարել Իրաքի կառավարության հետ կնքված համաձայնագրով՝ երկրից բոլոր օտարերկրյա զորքերը դուրս բերելու վերաբերյալ իր պարտավորությունները։ Հետևաբար, շիական շարժումները հայտարարել են, որ եթե Վաշինգտոնը շարունակի պահպանել իր ներկայությունը երկրում, նրանք «կընդունեն դիրքորոշում Իրաքի ժողովրդի օրինական իրավունքի շրջանակներում՝ դադարեցնել օկուպացիան»։





























