Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական հավաքի Մշտական կոմիտեն հինգշաբթի օրը աշխատանքից ազատել է Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վան Սյանսիին։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես հստակեցվում է, ընդունված որոշման կապակցությամբ համապատասխան հրամանագիրը ստորագրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Հունվարի վերջին Չինաստանի Կոմունիստական կուսակցության կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը հայտնել է Վան Սյանսիի նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին՝ «կարգապահության և օրենքի լուրջ խախտումների» կասկածանքով։