Հնդկաստանը շուտով փոխշահավետ ազատ առևտրի համաձայնագիր կկնքի Իսրայելի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հայտնում է Reuters-ը։

Երկու երկրները նաև կիրականացնեն պաշտպանական ոլորտում տեխնոլոգիաների համատեղ մշակում, արտադրություն և փոխանցում։ Այս մասին Մոդին հայտարարել է Իսրայել կատարած իր երկօրյա այցի ավարտին։

Հիշեցնենք, որ Մոդին Իսրայել էր ժամանել երեկ։ Օդանավակայանում նրան անձամբ դիմավորել էին Իսրայելի վարչապետն ու նրա կինը։