Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ զինվորներ է տեղակայել երկրի առանցքային էներգետիկ օբյեկտներում՝ Ուկրաինային մեղադրելով էներգակիրների մատակարարումը խափանելու մեջ, հաղորդում է BBC News-ը։

Օրբանը Կիևին մեղադրել է Հունգարիայի նկատմամբ «նավթային շրջափակում» կիրառելու մեջ, որի նպատակն էր հետաձգել «Դրուժբա» խողովակաշարի աշխատանքի վերականգնումը։

Ուկրաինան պնդում է, որ խողովակաշարը վնասվել է անցյալ ամիս ռուսական հարվածների հետևանքով, իսկ դրա վերանորոգման բրիգադները վիրավորվել են հետագա հարձակումների ժամանակ։

«Դրուժբա»-ն ռուսական նավթի մատակարարման հիմնական ուղին է դեպի Հունգարիա և Սլովակիա, և երկու երկրներին ռուսական նավթի մատակարարումները հունվարի 27-ից դադարեցվել են։

Հունգարիայի առաջնորդը, որը համարվում է Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերը ԵՄ-ում, պնդում է, որ նավթի կարևորագույն մատակարարումների դադարեցումը զուտ քաղաքական բնույթ ունի և Ուկրաինային մեղադրում հետագա գործողություններ, դրանց թվում՝ դիվերսիաների նախապատրաստելու մեջ։

Այս շաբաթ Հունգարիայի վարչապետը վետո դրեց Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ԵՄ վարկի վրա և արգելափակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլը։