Սենատոր Ջոն ՄըքՔեյնի այրին՝ Սինդի ՄըքՔեյնն, այսօր հայտարարել է, որ հրաժարական է տալիս ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավարի պաշտոնից՝ առողջական պատճառներով և հայտարարելով, որ այդ աշխատանքը «իր կյանքի պատիվն» է եղել, հաղորդում է NBC News-ը։
«Ես անկեղծորեն հույս ունեի ավարտել նախագահական ժամկետս, սակայն իմ առողջությունը չի վերականգնվել այն մակարդակի վրա, որը ինձ հնարավորություն կտար լիովին կատարել այս աշխատանքի հսկայական պահանջները,- ասել է 71-ամյա ՄըքՔեյնն հայտարարության մեջ։ -Սա ամենադժվար որոշումներից մեկն է, որը ես երբևէ ստիպված եմ եղել կայացնել»։
ՄըքՔեյնը եղել է մարդասիրական կազմակերպության գործադիր տնօրենը, որը պարենային օգնություն է տրամադրում աշխարհի ավելի քան 100 միլիոն մարդկանց։
Նա նման որոշում է ընդունել հոկտեմբերին ուղեղի թեթև կաթված ստանալուց հետո։ Նա վերադարձել է իր պաշտոնին մի քանի շաբաթ վերականգնողական բուժումից հետո։





























