Շվեդիան չի բացառում միջուկային զենքի տեղակայումն իր տարածքում պատերազմի ժամանակ, հայտնել է պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։ Այս մասին տեղեկացրել է SVT հանրային հեռարձակողը։
«Միջուկային զենքը Շվեդիայի տարածքում չի կարող բացառվել պատերազմի ժամանակ»,- ասել է Յոնսոնը։ «Եթե պատերազմ սկսվի, մենք կունենանք բոլոր հնարավորությունները՝ անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է Շվեդիայի գոյատեւումն ու անվտանգությունն ապահովելու համար»։
ՆԱՏՕ-ին 2024թ․ միանալուց առաջ Շվեդիան հայտարարել էր, որ չի ցանկանում միջուկային զենք տեղակայել իր տարածքում խաղաղ ժամանակ։ Սակայն, ինչպես նշել է SVT-ն, պատերազմական ժամանակ դրա օգտագործման վերաբերյալ համաձայնագիր չկա։





























