Պակիստանի բանակը գրավել է աֆղանստանյան ուժերի հինգ ռազմական ամրություն Պակտիա նահանգում։ Այս մասին տեղեկացրել է Samaa TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Պակիստանի ժողովուրդը եւ նրա բանակը պատրաստ են  պաշտպանել ազգային անվտանգությունը եւ ինքնիշխանությունը,- ընդգծել է նա։- Մենք միշտ կողմ ենք եղել խաղաղությանը, բայց պատրաստ ենք դիմագրավել ցանկացած ոտնձգություն Պակիստանի տարածքային ամբողջականության դեմ»։

Associated Press գործակալության հարցազրույցում Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտնել է, որ Իսլամաբադը բաց պատերազմի մեջ է մտել Աֆղանստանի հետ՝ այդ երկրից եկող միջսահմանային ահաբեկչության սպառնալիքի պատճառով։ «Պակիստանի համբերությունը սպառվել է։ Մենք այժմ բաց պատերազմի մեջ ենք [Աֆղանստանի հետ]»,- ասել է նա։ «Հինգշաբթի օրը Պակիստանի զինված ուժերը վճռականորեն արձագանքել են Աֆղանստանի հարձակմանը, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շարունակում են արտահանել ահաբեկչություն»։

Ինչպես տեղեկացրել է Doon պարբերականը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին, Պակիստանի ռազմական գործողությունը՝ «Ղազաբ իլ Հաք»-ը, աֆղանաստանյան ահաբեկիչներին չեզոքացնելու համար, շարունակվել է սահմանի երկու կողմում, մինչեւ փետրվարի 27-ի վաղ առավոտը։