Ներկա պահին Մերձավոր Արևելքում անվտանգության ռիսկերն աճում են։ Դրա մասին ասված է Իսրայելում Չինաստանի դեսպանատան հայտարարության մեջ:
«Իսրայելում գտնվող չինացի քաղաքացիներին կոչ է արվում ուշադիր հետևել զարգացումներին և Իսրայելի կառավարության տված անվտանգության ահազանգերին, պահպանել բարձր զգոնություն, ուժեղացնել անվտանգության միջոցառումները և արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը, խուսափել ավելորդ ուղրորևություններից, ծանոթանալ մոտակա ռմբապաստարաններին և տարհանման երթուղիներին, ինչպես նաև ապահովել անձնական իրերի և գույքի անվտանգությունը։ Իսրայելի մեծ մասը ներկայում դասակարգված է որպես «նարնջագույն» (բարձր ռիսկ) ճանապարհորդության համար, մինչդեռ հյուսիսային սահմանը և Գազայի մոտ գտնվող տարածքը դասակարգված են որպես «կարմիր» (ծայրահեղ բարձր ռիսկ)։
Չինացի քաղաքացիներին խորհուրդ է տրվում մոտ ապագայում ձեռնպահ մնալ «կարմիր» գոտիներ մեկնելուց։ Այս տարածքներում արդեն գտնվողները պետք է հնարավորինս շուտ տեղափոխվեն անվտանգ վայրեր և խուսափեն կարևոր հաստատություններին և օբյեկտներին մոտենալուց»,- ասված է հայտարարության մեջ։





























